Դեմքի խնամք
Ինչպե՞ս ընտրել դիմաքսուք
Բարձր գինն արդյո՞ք բարձր որակի նշան է: Ոմանք կարծում են, թե կոսմետիկան որքան թանկ արժե, այնքան ավելի լավն է։ Ուրիշներն էլ համոզված են, որ բոլոր քսուկներն էլ գրեթե նույնն են եւ իմաստ չունի ավելի շատ վճարել։
Իրականում ե′ւ առաջինները, ե′ւ մյուսները սխալվում են։
Ոչ այնքան վաղուց, գիտնականներն այսպիսի գիտափորձ են արել։ Մի քանի հազար կանանց բաժանել են միատեսակ սպիտակ բանկաների մեջ լցված 10 տարբեր ապրանքանիշերի կրեմներ՝ առանց պիտակների։ Դրանց մեջ եղել են եւ շատ թանկարժեք, եւ դեղատնային, եւ ամենաէժանագին եւ նույնիսկ «դատարկ» կրեմներ։ Դրանք մեկ ամիս կանոնավոր օգտագործելուց հետո գիտափորձի մասնակիցները հարցաթերթիկ են լրացրել օգտագործված կրեմների վերաբերյալ իրենց տպավորությունների մասին։
Կրեմները մեծ մասին դուր են եկել։ Զարմանալի է, բայց փաստ, որ ամենից ավելի գոհ են մնացել ամենեւին էլ ոչ թանկ եւ շատ տարածված մի կրեմ օգտագործած կանայք։
Այդ դեպքում ինչո՞ւ են շատերը հաճախ ձգտում լյուքս նմանակին։
Անշուշտ, հատկապես հանրահայտ դիմաքսուկի գնի զգալի չափը նրա արտաքին տեսքի համար է։ Տարբեր մասնագետների կարծիքով դիզայնի, բրենդի եւ գովազդի համար մենք վճարում ենք արտադրանքի գնի 60-90 տոկոսը։
Եթե գերաստղերի կողմից ներկայացվող կոսմետիկական արտադրանքի գովազդը շարունակ պտտվում է հեռուստացույցի էկրանին, պետք է հասկանալ, որ մենք՝ գնորդներս, ենք վճարում հռչակավոր դերասանի հոնորարը։
Սակայն, ինչպես մասնագետներն են պնդում, դա չի նշանակում, թե տվյալ կրեմը կամ դիմակը բավականաչափ արդյունավետ չեն։
Ինչ խոսք, գեղեցիկ փաթեթավորումը նույնպես էժան չէ։
Հաճախ էլ արտադրողներն իրենք են բարձրացնում գինն այն «լյուքս» կանանց համար, ովքեր ցանկանում են շատ վճարել, փոխարենը՝ շատ ստանալով։ Եվ լիովին հավատացած են, որ բարձր գինը բարձր որակի եւ մեծ արդյունավետության նշան է։ Այդպիսի կանանց դժվար է համոզել, որ իրենց բակում աճող ելակից պատրաստված դիմակը ցանկացած արտադրանքից վատը չէ։
Նման հաճախորդներին գոհացնելու համար «լյուքս» կոսմետիկա արտադրողները փորձում են անդադար խոստումնալից գյուտեր անել եւ ամենաազդեցիկ տեխնոլոգիաներն օգտագործել։
Լյուքս կոսմետիկայի բարձր գինը թույլ է տալիս կիրառել թանկարժեք, արդյունավետ բաղադրամասեր՝ բնային բջիջներ, պլացենտա (կաթնասունների ընկերք), կենսաոսկի, ալմաստի փոշի, պլատին ու սեւ խավիար...
Կոսմետիկական բրենդների մեծ մասը պատկանում է երկու տասնյակ խոշոր ընկերությունների։ Միեւնույն ընկերությունը սովորաբար բաց է թողնում մի քանի հայտնի ապրանքանիշ՝ սկսած ամենաթանկարժեք «լյուքս» դասից, մինչեւ դեղատնային եւ զանգվածային կոսմետիկա։ Այս մասին կարեւոր է իմանալ։ Չէ՞ որ շատ հաճախ, գնելով ոչ թանկ կրեմ, դուք, ըստ էության, գնում եք նույն ընկերության կողմից անցյալ կամ նախանցյալ տարի արտադրված ավելի թանկարժեք բրենդը։
Թանկ ապրանքանիշն, ամենից առաջ, հետազոտություններն ու գիտական մշակումներն են, որոնք ամբողջ լաբորատորիաներ ու գիտահետազոտական ինստիտուտներ են ընդգրկում։ Ամենահաջողված եւ պահանջարկ ունեցող գաղափարները ժամանակի ընթացքում դուրս են գալիս լյուքս կոսմետիկայի սահմաններից եւ մի երկու տարի հետո անցնում դեղատնային ու զանգվածային շուկա։ Իհարկե, որոշակի ձեւափոխություններից հետո։
Ոչ թանկ կրեմներ արտադրողները հավաստիացնում են, թե էժան՝ չի նշանակում՝ վատ։ Գներն իջնում են մեծ շրջանառության, էժան աշխատուժի, ավելի էժան փաթեթավորման եւ ինքնարժեքի շուկայական կանոնավորման հաշվին։
Գիտնականները վկայում են, որ եթե սրբորեն հավատում ենք որեւէ միջոցի արդյունավետությանը, այն անպատճառ օգնում է։ Հո այդքան փողն իզուր չե՞նք տվել։
Իսկ դիմահարդարներն ավելացնում են, որ ինքնախնամքի գործում կարեւորը հետեւողական եւ եւ կանոնավոր կերպով իրենով զբաղվելն է։ Հնարավոր չէ մեկ ժամում եւ ընդմիշտ կերպարանափոխվել նույնիսկ ամենաթանկարժեք կոսմետիկայի օգնությամբ։ Բայց սեփական արտաքինի նկատմամբ ամենօրյա հոգատարությունը կայուն եւ նկատելի արդյունք է տալիս։ Իսկ դա ոչ թե թանկ է, այլ պարզապես՝ անգին։
Ի դեպ, կոսմետիկայի ամենաթանկ բաղադրամասերն են՝
-
պլատինը, որը երիտասարդացնում է՝ էպիդերմիսի մեջ էլեկտրական հավասարակշռությունը պահպանելու հաշվին,
-
դիսմուտազի գերօքսիդը, որը պաշտպանում է մաշկը ազատ ռադիկալներից, խոնավացնում այն եւ դանդաղեցնում ծերացումը,
-
Ոսկու, արծաթի մածուկը, որոնք նպաստում են բջիջների վերականգնմանը, ջահելացնում են մաշկը,
-
Սեւ խավիարի հյութը, որն արտահայտված թարմություն եւ կորով է հաղորդում հոգնած մաշկին,
-
Կաթնասունների ընկերքը, որը նույնպես երիտասարդացնում եւ թարմացնում է։
16.11.2010 Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
Լուսանկարը. miledy.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
